31,99 €
inkl. MwSt.
Versandkostenfrei*
Versandfertig in über 4 Wochen
  • Gebundenes Buch

Երվանդ Օտյան (1869-1926), արևմտահայ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր։ 1882 թ. ընդունվել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը։ Մեկուկես տարի հետո ուսումը շարունակել է տանը՝ հրավիրված մանկավարժների ղեկավարությամբ։ Պատանի հասակից սովորել է լեզուներ, կարդացել է ընտանեկան հարուստ գրադարանի հայերեն և ֆրանսերեն գրքերը, համակվել ընտանիքում տիրող գիտության, արվեստի, գրականության պաշտամունքով։ 1896 թ. օգոստոսին, երբ Կ. Պոլսում սկսվել են հայկական ջարդերը, նա գաղտնի հեռացել է այնտեղից, եղել է Աթենքում, Կահիրեում, Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Բոմբեյում,իսկ 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո…mehr

Produktbeschreibung
Երվանդ Օտյան (1869-1926), արևմտահայ գրող-երգիծաբան, լրագրող, հրապարակագիր։ 1882 թ. ընդունվել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը։ Մեկուկես տարի հետո ուսումը շարունակել է տանը՝ հրավիրված մանկավարժների ղեկավարությամբ։ Պատանի հասակից սովորել է լեզուներ, կարդացել է ընտանեկան հարուստ գրադարանի հայերեն և ֆրանսերեն գրքերը, համակվել ընտանիքում տիրող գիտության, արվեստի, գրականության պաշտամունքով։ 1896 թ. օգոստոսին, երբ Կ. Պոլսում սկսվել են հայկական ջարդերը, նա գաղտնի հեռացել է այնտեղից, եղել է Աթենքում, Կահիրեում, Փարիզում, Վիեննայում, Լոնդոնում, Բոմբեյում,իսկ 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձել ծննդավայր 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեր-Զոր։ Հրաշքով փրկվելով՝ 1918 թ. կրկին եկել է Կ. Պոլիս, 1922 թ. տեղափոխվել Բուխարեստ, 1924 թ.՝ Տրիպոլի (Լիբանան), 1925 թ.՝ Կահիրե, որտեղ վախճանվել է քաղցկեղից։ Թաղված է Մարմինա գերեգմանատանը։ Հայ դասական արձակի գանձարանում նոր ու ծանրակշիռ ներդրում են Օտյանի ֆելիետոնները, պամֆլետները, Հեղափոխության մակաբույծները (1898-99) շարքի պատմվածքները, Պատերազմ և ... խաղաղություն (1911) վիպակները, Պրոպագանդիստը (1901) և եռամաս Ընկեր Բ. Փանջունի (Առաքելություն մը ի Ծապլվար, 1911, Ընկեր Բ. Փանջունի ի Վասպուրական և Իմ աշխարհայացքները, 1914, Ընկեր Բ. Փանջունի տարագրության մեջ, 1923) երգիծավեպերը։ Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են հեղափոխական, հայրենասեր, ազգային հերոս, մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։
Hinweis: Dieser Artikel kann nur an eine deutsche Lieferadresse ausgeliefert werden.