Avetik Isahakyan (October 30, 1875 - October 17, 1957) was a prominent Armenian lyric poet, writer and public activist. Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում, այժմ՝ Իսահակյան Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր Մեծանուն պոետը բարձրարժեք քնարերգության ու հայրեներգության հետ միաժամանակ գրել է մաքառման, ըմբոստացման բանաստեղծություններ, փիլիսոփախոհական պոեմներ (Աբու-Լալա Մահարի, 1909-11): Աբու-Լալա Մահարի պոեմում ներհունորեն բախվում և հարաբերվում են ժամանակի սոցիալական կացությունը և մարդկային կյանքի բնական օրենքները Սակայն պոեմի հերոսի ապրումների հակասականությունը, դառնությունների թանձրացումները երբեք չեն հանգում անհույս փլուզումների, այլ հավասարակշռվում են առավել հզոր տրամադրությամբ՝ աշխարհապաշտությամբ Նրա որոնող ոգին մղվում է դեպի կախարդող հեռուները Իսահակյանի ողջ ստեղծագործությունը ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհընկալման, վարքի ու արժանապատվության կնիքով Այդ ոգով են տոգորված լեգենդները, հեքիաթները (Շիդհարը, 1907, Հավերժական սերը, 1919, Լիլիթ, 1921), արձակ էջերը (Համբերանքի չիբուխը, 1928): Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին
Hinweis: Dieser Artikel kann nur an eine deutsche Lieferadresse ausgeliefert werden.
Hinweis: Dieser Artikel kann nur an eine deutsche Lieferadresse ausgeliefert werden.