Հովհաննես Թումանյանի պատմվածքներն առաջին անգամ ամբողջությամբ լույս են տեսնում առանձին գրքով: Արտատպվել են Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածուի» ակադեմիական 2-րդ հրատարակությունից: Բալլադը Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից է: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են՝ համաշխարհային գրական չափանիշներով: Բովանդակություն՝ ՍՈՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՋԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ ԱՂՔԱՏԻ ՊԱՏԻՎԸ ԼԵՌՆԵՐԻ ՀՈՎԻՎԸ ԳԻՔՈՐԸ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՂՋԵՐՈՒԻ ՄԱՀԸ ԱՐՋՈՐՍ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈՒՆԻՆ ԳԱԲՈ ԲԻՁՈՒ ՇԵՐԱՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՈՒ ՀԱՅՐ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՕՐԵՐԻՑ ՄԻՆԸ ՄԱՅՐԸ ԱՀՄԱԴԸ ԳՐԱԶԸ ԵՂՋԵՐՈՒՆ ՄԵՐՈՆՔ ՈՒՐԱԽ ԳԻՇԵՐ ԱԼԼԱՀԻՑ ԶՐԿՎԱԾ ԳԵԼԸ ԾՂՐԻԴԸ ՇՈԻՆԸ ԻՄ ԸՆԿԵՐ ՆԵՍՈՆ