The following volume of Diaspora series presents the literary works of Harut Kostandyan. It includes the poems, prose, and letters of the French-Armenian writer.
«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Հարութ Կոստանդյանի երկերի ժողովածուն։ Այն ներառում է ֆրանսահայ հեղինակի բանաստեղծությունները, արձակ գործերն ու նամակներ։ Ժողովածուում ամփոփված է անօրինակ կյանքով, «բնազդական յոյզերով, ընդոստ մտածումներով» ապրած բանաստեղծի գրական ողջ ժառանգությունը։
«Հարութ Կոստանդյանի բանաստեղծությունները, ներառյալ՝ արձակն ու նամականին, խոսքի, զգայունության հարաբերականորեն մեզ անծանոթ, հիացմունքի մղող մի այնպիսի կենսադաշտ են ստեղծում, որ «անձանձիր միայնութիւնից» դուրս գալու ուղիներ որոնելիս համոզւում ենք, որ առեղծվածի չվերծանումով միայն կարող ենք ապրել Բանաստեղծությամբ․․․»։