13,99 €
inkl. MwSt.
Sofort per Download lieferbar
payback
0 °P sammeln
  • Format: ePub

A novel about love, dirty money, clashes of orders, and dark events: Baku, populated by a large number of Armenians, at the time when the concept of "Azerbaijani" was not even mentioned. The three-volume novel of Vahan Totovents is now published in one book.
Վեպ սիրո, նավթի, սև փողերի, կարգերի բախման և մութ անցքերի մասին․ հայաշատ Բաքու, որտեղ նույնիսկ չկար «ադրբեջանցի» հասկացությունը։
Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված
…mehr

Produktbeschreibung
A novel about love, dirty money, clashes of orders, and dark events: Baku, populated by a large number of Armenians, at the time when the concept of "Azerbaijani" was not even mentioned.
The three-volume novel of Vahan Totovents is now published in one book.

Վեպ սիրո, նավթի, սև փողերի, կարգերի բախման և մութ անցքերի մասին․
հայաշատ Բաքու, որտեղ նույնիսկ չկար «ադրբեջանցի» հասկացությունը։


Վահան Թոթովենցի եռահատոր «Բաքու» վեպը այժմ լույս է տեսնում մեկ ամբողջական գրքով։ Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի սիմվոլ․․․

Դեպքերը ծավալվում են Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկում, որտեղ, անզեն աչքով էլ պարզ է, դեռևս իշխող էին կամ գոնե սոցիալական ազեցություն ունեին հայերը։ Կարգերի բախում, սեր, նավթից գորշացած, սևացած փողեր, չքավորություն և դարի բկին հասած անդիմադրելի կեցության փոփոխություն։ Ընթերցողի ուշադիր աչքից չեն վրիպի գեղարվեստական շերտերում թաքնված ինչ-ինչ ճշգրիտ իրողություններ՝ կապված հայ-թուրքական հետագա սրումների ակունքի, կայսերական հին, բայց մինչ օրս ձգվող նույնատիպ վարմունքի, սոցիալիզմի՝ կարմիր ոռոգումով գալուստի և շատ ու շատ այլ հարցերի վերաբերյալ։ Կան շշուկներ, որ վեպն ունեցել է «մեկենաս», և Թոթովենցն էլ 1930-34 թթ․ երկը գրել է ինչ-որ «պատվերով», բայց դրանք փսփսուքի բարձրության տեղեկություններ են։